Bankomat

Դավիթ Անանյանը հարցնում է հակադրոնային պաշտպանության կարգի մասին

Լուրեր | 2026/08/19 04:04

Դավիթ Անանյանը հարցնում է հակադրոնային պաշտպանության կարգի մասին

Դավիթ Անանյանը բարձրացրել է հակադրոնային պաշտպանության կարգի հաստատման հարցը

Դավիթ Անանյանը, անդրադառնալով Գերմանիայի Հալլե օդանավակայանում տեղի ունեցած միջադեպին, հարցնում է, թե որ իրավական ակտով և ե՞րբ է հաստատվել հակադրոնային պաշտպանության իրականացման կարգը:

«Օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը Գերմանիայի Հալլե օդանավակայանի բեռնային հատվածում հայտնաբերվել է պայթուցիկ սարքով դրոն։ Նույն ժամանակահատվածում բեռնատար օդանավը բախվել է ենթադրյալ երկրորդ անհայտ թռչող օբյեկտի։ Գերմանիայի ներքին գործերի նախարարը կատարվածը որակել է որպես «վտանգի նոր մակարդակ» և հնարավոր հիբրիդային հարձակման փորձ։

Նա նշում է, որ Հայաստանի համար այս միջադեպը կարող է բացահայտել խոցելիություններ, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել երկրի անվտանգության համակարգում:

Անանյանը հարցնում է, թե հակադրոնային պաշտպանության համակարգը Հայաստանում ինչպիսի՞ միջոցներ է նախատեսում, և ինչպես է կազմակերպվելու դրոնային միջադեպերի կառավարման գործընթացը:

Նա նաև ընդգծում է, որ անհրաժեշտ է ունենալ միասնական համակարգ, որը կներառի բոլոր պետական մարմինների տվյալները և պատասխանատվությունները:

Աղբյուր՝ www.aravot.am

Տարածել

Կարդացեք նաեվ