Bankomat

Դավիդ Թավադյանը նշանակվել է ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ

Լուրեր | 2026/08/15 10:01

Դավիդ Թավադյանը նշանակվել է ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ

Դավիդ Թավադյանը նշանակվել է պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 14-ի N 724-Ա որոշմամբ՝ Դավիդ Թավադյանը նշանակվել է ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ:

Դավիդ Թավադյանը ծնվել է 1976 թվականի հուլիսի 8-ին Երևանում։ 1995-1998թթ. սովորել է Կանադայի Մոնրեալ քաղաքում գտնվող Դոուսոն քոլեջում (Dawson College)՝ «Բիզնեսի կառավարում» մասնագիտությամբ՝ խորացված ուսումնասիրելով հաշվապահական հաշվառումը և հարկային գործը։ Ստացել է քոլեջի դիպլոմ։ 1998-2001թթ. սովորել է Մոնրեալի համալսարանի Բարձրագույն առևտրային հետազոտությունների բիզնես դպրոցում (L’École des Hautes Études Commerciales - HEC Montréal)։ Ստացել է բիզնեսի կառավարման բակալավրի աստիճան՝ ֆինանսների մասնագիտացմամբ։ 2002-2004թթ. ուսումը շարունակել է Մոնրեալի համալսարանի Բարձրագույն առևտրային հետազոտությունների բիզնես դպրոցում (L’École des Hautes Études Commerciales-HEC Montréal)։ Ստացել է գիտությունների մագիստրոսի աստիճան միջազգային ֆինանսների և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ 2006թ. ԱՄՆ-ում գործող Ֆինանսական վերլուծաբանների ինստիտուտից (CFA Institute) ստացել է որակավորված ֆինանսական վերլուծաբանի (CFA Charterholder) մասնագիտական կարգավիճակ։ 2019թ. Քեմբրիջի համալսարանում (University of Cambridge) ավարտել է «Բիզնես վերլուծություն․ տվյալների հիման վրա որոշումների կայացում» (Business Analytics-Making Decisions Using Data) դասընթացը։ 2019թ. Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանում (University of Oxford) ավարտել է «Բլոկչեյնի ռազմավարություն» ծրագիրը (Oxford Blockchain Strategy Programme):

Դավիդ Թավադյանը աշխատել է մի շարք միջազգային բանկերում, այդ թվում՝ «Կոմերցբանկ Էյ Ջի» (Commerzbank AG) և «Կրեդի Ագրիկոլ» (Crédit Agricole), որտեղ զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ:

Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի:

Աղբյուր՝ armtimes.com

Տարածել

Կարդացեք նաեվ