Bankomat

Դատախազությունը պահանջում է ՊԵԿ Գուգարքի բաժնի նախկին պետից բռնագանձել 194 միլիոն դրամ

Լուրեր | 2026/08/17 11:01

Դատախազությունը պահանջում է ՊԵԿ Գուգարքի բաժնի նախկին պետից բռնագանձել 194 միլիոն դրամ

ՊԵԿ Գուգարքի բաժնի նախկին պետի և նրա կապակցված անձանց գույքը բռնագանձելու պահանջ

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարանին՝ Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի ու կրկնակի մաքսային հսկողության վարչության Գուգարքի բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Ասատուր Համլետի Սահակյանից և վերջինիս հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • Երևան քաղաքում գտնվող 2 անշարժ գույք.
  • 4 տրանսպորտային միջոց.
  • 4 իրավաբանական անձանցում մասնակցություն.
  • 183 միլիոն 561 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
  • 10 միլիոն 566 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։

Աղբյուր՝ hetq.am

Տարածել

Կարդացեք նաեվ