Bankomat

Դատախազությունը պահանջում է Ասատուր Սահակյանից բռնագանձել 194 միլիոն դրամ

Լուրեր | 2026/08/17 11:01

Դատախազությունը պահանջում է Ասատուր Սահակյանից բռնագանձել 194 միլիոն դրամ

ՊԵԿ Գուգարքի բաժնի նախկին պետի նկատմամբ դատական պահանջ

Դատախազությունը պահանջում է Պետական եկամուտների կոմիտեի Գուգարքի բաժնի նախկին պետ Ասատուր Սահակյանից բռնագանձել 2 անշարժ գույք և 4 տրանսպորտային միջոց, ընդհանուր առմամբ շուրջ 194 միլիոն դրամ:

Այս պահանջը ներկայացվել է Հակակոռուպցիոն դատարան՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից:

Ասատուր Սահակյանից պահանջվում է վերադարձնել նաև 183 միլիոն 561 հազար դրամ, որը համարվում է ապօրինի դրամական միջոցների մնացորդ:

Աղբյուր՝ www.aravot.am

Տարածել

Կարդացեք նաեվ