Bankomat

Դատախազությունը Ալավերդի համայնքում մանկապարտեզները համայնքին վերադարձնելու հայցեր կներկայացնի

Լուրեր | 2026/08/22 14:00

Դատախազությունը Ալավերդի համայնքում մանկապարտեզները համայնքին վերադարձնելու հայցեր կներկայացնի

Դատախազությունը պետական շահերի պաշտպանության շրջանակում հայցեր կներկայացնի դատարան

Ալավերդի համայնքում մասնավորեցված 6 մանկապարտեզները համայնքին վերադարձնելու նպատակով Դատախազությունը պետշահերի հայցեր կներկայացնի դատարան։

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2026 թվականի օգոստոսի 19-20-ին աշխատանքային երկօրյա այցով գտնվել է Լոռու մարզում։ Մարզային այցի երկրորդ օրը նա շրջել է Ալավերդի համայնքում 2000-2005 թվականներին մասնավորեցված 6 մանկապարտեզների տարածքներով։

Դատախազությունը տեղեկացրել է, որ վերոնշյալ գույքերի մասնավորեցման իրավաչափությունը պարզելու համար, Լոռու մարզի դատախազության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում նախապատրաստվում են հայցեր, իսկ մեկով արդեն ներկայացվել է հայց իրավասու դատարան։

Աննա Վարդապետյանը հանձնարարականներ է տվել մարզի դատախազին ապօրինի օտարված մանկապարտեզները համայնքին վերադարձնելու վերաբերյալ, սահմանելով կատարման ժամկետներ։

Աղբյուր՝ www.aravot.am

Տարածել

Կարդացեք նաեվ