Երևանի քաղաքացիական դատարանը, որպես հայցի ապահովման միջոց, կասեցրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կանոնակարգի այն դրույթների գործողությունը, որոնք սահմանափակում են ակումբների հայտացուցակներում օտարերկրյա ֆուտբոլիստների քանակը։ Ըստ այդմ, Հայաստանի Պրեմիեր լիգայի ակումբները կարող են գրանցել լեգեոնականների՝ առանց նոր կանոնակարգով սահմանված քանակական սահմանափակման։
Ավելի վաղ Երևանի «Նոայի» զարգացման տնօրեն, ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամ Աննա Օհանյանը դատական հայց էր ներկայացրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի դեմ, պահանջելով անվավեր ճանաչել 2026 թվականի հունիսի 27-ի որոշումը, որը սահմանում էր, որ ակումբները մրցաշրջանի հայտացուցակում կարող են ընդգրկել առավելագույնը 15 օտարերկրյա ֆուտբոլիստի՝ հաշվի առնելով առաջին և երկրորդ թիմերը։
Աղբյուր՝ www.aravot.am
