Bankomat

Ծովինար ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրությունը կասեցվել է

Լուրեր | 2026/08/22 05:01

Ծովինար ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրությունը կասեցվել է

Արտադրությունը կասեցվել է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից

«Ծովինար» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների երեք տեսակի արտադրությունը կասեցվել է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից: Կասեցումը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովինար բնակավայրում, անհատ ձեռնարկատեր Աիդա Քոչարյանին պատկանող արտադրամասում:

Վերահսկողության ընթացքում վերցվել են արտադրատեսակներից նմուշներ լաբորատոր փորձաքննության նպատակով: Փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ որոշ նմուշներ չեն համապատասխանում օրենսդրությամբ սահմանված պահանջներին:

  • «Գազավորված ըմպելիք բարբարիսի համով» արտադրատեսակի նմուշում արձանագրվել են խախտումներ «մեզոֆիլ աէրոբ մանրէների քանակ» (ՄԱՄՔ) և «խմորասունկ/բորբոսասունկ (գումարային)» ցուցանիշներում:
  • «Գազավորված ըմպելիք տանձի համով» և «Գազավորված ըմպելիք թարխունի համով» արտադրատեսակների նմուշները նույնպես չեն համապատասխանում ՄԱՄՔ ցուցանիշի պահանջներին:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ, արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ նշված երեք արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է:

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է համապատասխան ժամկետ:

Աղբյուր՝ www.1in.am

Տարածել

Կարդացեք նաեվ