Bankomat

«Ծովազարդ» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է

Լուրեր | 2026/08/10 13:02

«Ծովազարդ» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է

Խախտումները վերացնելու ժամկետ սահմանվել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը որոշել է կասեցնել «Ծովազարդ» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը, որը գտնվում է Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում: Կասեցման պատճառը վերահսկողական միջոցառումների ընթացքում հայտնաբերված խախտումներն են:

  • Արտադրական շինությունների պատերը պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերով:
  • Առաստաղը ապահով չի եղել, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը:
  • Դռները պատրաստված չեն եղել չներծծող նյութերից:
  • Ներքին պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր:
  • Սանհանգույցի դուռը բացվել է արտադրամասի մեջ:
  • Սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում:
  • Արտադրական տարածքում անձնակազմի համար հանդերձարան չի եղել:

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ:

Աղբյուր՝ www.aravot.am

Տարածել

Կարդացեք նաեվ