Converse Leasing-ի աջակցությամբ EMERTÉ-ն ընդլայնում է ախտորոշման հնարավորությունները: Երևանում բացված EMERTÉ Premium MRI Center-ում տեղադրվել է 2026 թվականի նոր սերնդի Siemens Lumina 3 Tesla MRI սարքավորում, որը հնարավորություն է տալիս իրականացնել տարբեր բարդության հետազոտություններ՝ գլխուղեղի, ողնաշարի, հոդերի, ներքին օրգանների, անոթների և այլ ուղղություններով:
Այս տեխնոլոգիաների ներդրումը պահանջում է խոշոր ֆինանսական միջոցներ, և Converse Leasing-ի ֆինանսավորման շնորհիվ EMERTÉ-ն կարողացել է արագորեն ձեռք բերել սարքավորումը և գործարկել նոր կենտրոնը:
Կենտրոնը ներկայումս իրականացնում է ՄՌՏ հետազոտությունների լայն շրջանակ, իսկ առաջիկայում նախատեսվում է ընդլայնել ծառայությունները՝ ներառելով ամբողջ մարմնի ՄՌՏ զննումն ու սրտի հետազոտությունները:
Աղբյուր՝ www.1in.am
