Չինաստանում մարդատար ավտոմեքենաների մանրածախ վաճառքը հուլիսին տարեկան կտրվածքով նվազել է 21.1%-ով՝ կազմելով 1.47 միլիոն միավոր: Այս մասին հայտնում է Չինաստանի մարդատար ավտոմեքենաների ասոցիացիան:
Անկումը գրանցվել է արդեն 10-րդ ամիսն անընդմեջ:
Միևնույն ժամանակ, ավտոմեքենաների արտահանումն աճել է 88.2%-ով՝ հասնելով 923 հազար միավորի: Այդ թվում՝ նոր էներգիայի աղբյուրներով աշխատող տրանսպորտային միջոցների (NEV) արտահանումը կտրուկ աճել է՝ 2.5 անգամ կամ 148%-ով, և հասել 540 հազարի:
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։
Աղբյուր՝ b24.am

