Չինաստանը սկսել է իր պատմության մեջ ամենախոշոր՝ 3 մլն մեքենաների հետկանչը՝ դռան բռնակների խնդիրների պատճառով։ Չինական կարգավորող մարմինները 11 էլեկտրական մեքենաների արտադրողների, այդ թվում՝ Tesla-ի և Xiaomi-ի, հրահանգել են աննախադեպ հետկանչ իրականացնել, որը վերաբերում է մոտ 3 միլիոն մեքենայի։ Հետկանչը, ըստ Շուկայի կարգավորման պետական վարչության, պայմանավորված է վթարային դռների բացման համակարգերի թերություններով։
Բողոքները կենտրոնացած էին դռների քողարկավծ բռնակների վրա, որոնց հասանելիությունը դժվար է վթարի դեպքում, իսկ ակտիվացման մեթոդը անհասկանալի է, ինչը ռիսկեր է ստեղծում ուղևորների և վարորդների դուրսբերման ժամանակ։ 11 արտադրողներից ինը իրենց մեքենաներում կտեղադրեն նախազգուշացնող պիտակներ, իսկ բոլոր մասնակիցները կթողարկեն անլար ծրագրային թարմացումներ։
Tesla-ն ունի ամենամեծ հետկանչը՝ մոտ 2.98 միլիոն Model 3, Y, S և X էլեկտրական մեքենաներ (ինչպես չինական արտադրության, այնպես էլ ներմուծված)։ Ընկերությունը նշումներ կկատարի բռնակների վրա և վթարից հետո կավելացնի պատուհանների ավտոմատ իջեցման համակարգ։
Միջոցառումները ձեռնարկվում են Չինաստանում անվտանգության խստացված կանոնակարգերի ֆոնին։ Իշխանությունները նախկինում հայտարարել էին 2027 թվականից սկսած Tesla-ի կողմից տարածված դռների քողարկված բռնակներն արգելելու ծրագրերի մասին։
Աղբյուր՝ panorama.am
