Ճապոնիայի բանկը իր հիմնական տոկոսադրույքը բարձրացրել է 25 բազիսային կետով՝ հասցնելով 1.25%-ի, ինչը ամենաբարձր մակարդակն է 1995 թվականից ի վեր։ Այս քայլը արագացնում է կարգավորողի խստացման ցիկլը, որը սկսվել էր 2024 թվականի մարտին՝ դրամավարկային քաղաքականության նորմալացման շրջանակում։
Վերջին որոշումը ընդունվել է 7 կողմ, 2 դեմ հարաբերակցությամբ։ Տոկոսադրույքի բարձրացման դեմ են քվեարկել խորհրդի անդամներ Toichiro Asada-ն և Ayano Sato-ն, որոնք ավելի վաղ նշանակվել էին վարչապետ Sanae Takaichi-ի կողմից և շուկայում դիտարկվում են որպես վերագնաճային մոտեցման կողմնակիցներ։
Կենտրոնական բանկը իր հայտարարությունում նշել է, որ որոշման հիմքում ընկած է այն ռիսկը, որ գնաճը կարող է շեղվել վերև և անցնել 2% թիրախային մակարդակից։ BOJ-ը հավելել է, որ ցանկանում է հիմքային գնաճը կայունացնել «մոտ 2%»-ի շուրջ, որպեսզի գների աճը չգերազանցի նպատակը և հետագայում վնաս չտա Ճապոնիայի տնտեսությանը։
Շուկաներում այս քայլը հիմնականում սպասված էր։ CNBC-ի հարցմանը մասնակցած տնտեսագետների գրեթե 90%-ը կանխատեսել էր 25 բազիսային կետով բարձրացում։ Նրանք նաև ճիշտ էին կանխատեսել, թե ովքեր են լինելու որոշման դեմ քվեարկող անդամները։
Տոկոսադրույքի բարձրացումը տեղի է ունենում այն պայմաններում, երբ Ճապոնիայում գնաճը բարձրանում է, իսկ իենը մնում է պատմականորեն թույլ մակարդակներում։ Օգոստոսի տարեկան ընդհանուր գնաճը կազմել է 1.9%, մինչդեռ Տոկիոն և Վաշինգտոնը համակարգված միջամտություն են իրականացրել՝ իենին աջակցելու համար։
Որոշումից հետո ճապոնական արժույթը վաճառվում էր 156.64 մակարդակում՝ թուլանալով 0.45%-ով, իսկ Ճապոնիայի կառավարության 10-ամյա պարտատոմսերի հենանիշային եկամտաբերությունը նվազել էր 4.9 բազիսային կետով՝ մինչև 2.947%։
Դեմ քվեարկած Toichiro Asada-ն նշել է, որ քանի որ հիմքային գնաճը մնում է 2%-ից ցածր, տնտեսական իրավիճակը կարող է բավականաչափ ուժեղ չլինել, և այդ պատճառով ինքը կողմ է եղել տոկոսադրույքը անփոփոխ թողնելուն։ Օգոստոսին հիմքային գնաճը կազմել է 1.7%՝ հուլիսի 1.8%-ից ցածր։ Ayano Sato-ն ևս հայտարարել է, որ տնտեսության և գների ներկա զարգացումները էապես չեն արագացել նախորդ շրջանի համեմատ։
ԱՄՆ-ը բացահայտորեն աջակցել է նրան, որ Ճապոնիան շարունակի տոկոսադրույքների բարձրացման ցիկլը, ինչը հակադրվում է Sanae Takaichi-ի ավելի մեղմ դրամավարկային և ընդլայնող հարկաբյուջետային քաղաքականության նախընտրությանը։ Ամենավերջին շրջանում ԱՄՆ ֆինանսների նախարար Scott Bessent-ը այս ամսվա սկզբին G20-ի ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպմանը BOJ-ի ղեկավար Kazuo Ueda-ին կոչ էր արել ձեռնարկել «վճռական շուկայական և դրամավարկային քայլեր»։
Աղբյուր՝ www.cnbc.com
