ՀՀ վիճակագրական կոմիտեն ներկայացրել է 2026թ․-ի հունիսի դրությամբ Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գներն ըստ վարչական շրջանների:
Բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գինը Կենտրոն վարչական շրջանում 2026թ․-ի հունիսին կազմել է 966,900 դրամ։ 2025թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 10.13% աճ:
Արաբկիր վարչական շրջանում՝ 703,700 դրամ, 13.04% աճ:
Դավթաշեն վարչական շրջանում՝ 555,000 դրամ, 17.06% աճ:
Նոր-Մարաշ վարչական շրջանում՝ 562,200 դրամ, 27.19% աճ:
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 529,700 դրամ, 19.98% աճ:
Աջափնյակ վարչական շրջանում՝ 491,000 դրամ, 18.54% աճ:
Նոր Նորք վարչական շրջանում՝ 483,000 դրամ, 17.09% աճ:
Էրեբունի վարչական շրջանում՝ 481,000 դրամ, 19.3% աճ:
Ավան վարչական շրջանում՝ 473,000 դրամ, 18.55% անկում:
Շենգավիթ վարչական շրջանում՝ 483,000 դրամ, 23.47% աճ:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 482,900 դրամ, 23.76% աճ:
Նուբարաշեն վարչական շրջանում՝ 271,000 դրամ, 14.83% աճ:
Աղբյուր՝ b24.am
