Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության զարգացումը անխուսափելիորեն կհանգեցնի աշխատատեղերի կտրուկ կրճատման։ Նա նշել է, որ զանգվածային կորուստները հնարավոր են, եթե ոչինչ չձեռնարկվի, քանի որ արհեստական ինտելեկտը կթափանցի տնտեսության բոլոր ոլորտներ՝ չթողնելով մի ոլորտ, որը կարողանա «փախստականներ» ընդունել։
Աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունները, այդ թվում՝ Microsoft-ը, ձգտում են օգնել կորպորատիվ հաճախորդներին ներդնել արհեստական ինտելեկտ, որը կարող է փոխարինել բազմաթիվ աշխատողների։
Որպես իրավիճակի լուծման միջոց, Գեյթսը առաջարկեց արհեստական բանականության վրա հատուկ հարկ սահմանել, որը կբարձրացնի մարդկանց նոր տեխնոլոգիաներով փոխարինելու արժեքը և կաջակցի նրանց, ովքեր կկորցնեն իրենց աշխատանքը։
Աղբյուր՝ panorama.am
