Երևանում, Ազատության պողոտայում գտնվող «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեությունը կասեցվել է, քանի որ այդ օբյեկտում սնվելուց հետո «սուր աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել երեք անձ:
Այս մասին տեղեկացնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը: «Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն ՊՈԱԿ-ից ստացված հաղորդագրության հիման վրա Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն էր սկսել «Բամբու» բար-ռեստորանում, որի ընթացքում պարզվել է, որ բար-ռեստորանում չեն պահպանվում իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը:
Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:
Հանրային սննդի կետում առկա սննդատեսակներից կատարվել է նմուշառում և տրվել լաբորատոր հետազոտության:
Աղբյուր՝ www.1in.am
