Bankomat

Բացահայտվել է Ծառուկյանի և Առուստամյանի կողմից 2.5 մլն դոլար արժողության գույքի շորթման դեպք

Լուրեր | 2026/08/06 17:05

Բացահայտվել է Ծառուկյանի և Առուստամյանի կողմից 2.5 մլն դոլար արժողության գույքի շորթման դեպք

Քննչական կոմիտեն հրապարակել է նոր մանրամասներ

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում իրականացված համակողմանի և արդյունավետ նախաքննության արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Գ․Ծ․-ն 2008 թվականի ընթացքում ծանոթացել է լիբանանահայ գործարար Գ․Թ․-ի հետ և առաջարկել համատեղ իրականացնել ոսկյա զարդերի վաճառքի գործունեություն:

Նշված գործունեությունը ծավալելու նպատակով ընկերությունը 2009 թվականին պետական գրանցում է ստացել, որտեղ 50-ական տոկոս բաժնեմասերով բաժնետերեր են գրանցվել Գ․Ծ․-ն և Գ․Թ․-ն, իսկ ընկերության գլխավոր տնօրեն է ընտրվել Ս․Ա․-ն:

Դրան զուգահեռ, 2009 թվականի կեսերին Գ․Թ․-ն Գ․Ծ․-ին առաջարկել է Կոտայքի մարզի Ակունք գյուղում հիմնել խմելու ջրի գործարան՝ պայմանավորվելով հողը միասին գնել:

2010 թվականի օգոստոսի 17-ին, Ս․Ա․-ն ու Գ․Ծ․-ն խմբի կազմում, Գ․Թ․-ի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել են ստորագրել փաստաթղթեր, ինչի ազդեցության ներքո Գ․Թ․-ն ստորագրել է պարտավորագիր:

Այսպիսով՝ Գ․Ծ․-ն և Ս․Ա․-ն 2.5 մլն դոլար արժողությամբ գույք են շորթել:

Հավաքված ապացույցների հիման վրա Գ․Ծ․-ի և Ս․Ա-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:

Աղբյուր՝ www.1in.am

Տարածել

Կարդացեք նաեվ