Bankomat

ԱԺ-ն քննարկում է ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահի թեկնածությունը

Լուրեր | 2026/08/12 15:01

ԱԺ-ն քննարկում է ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահի թեկնածությունը

ԱԺ-ն քննարկում է ընդդիմադիր թեկնածուի հարցը

Ազգային ժողովը քննարկում է ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան»-ի առաջադրած թեկնածուի հարցը:

Ընդդիմադիր ամենամեծ ուժն առաջադրել է Հայկ Ֆարմանյանին, նրա թեկնածությունը ներկայացրեց խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Խորհրդարանական մշտական 12 հանձնաժողովներից 8-ի նախագահներին առաջադրում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, 3-ինը՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը, 1-ինը՝ «Հայաստան» խմբակցությունը:

«Քաղաքացիական պայմանագիր»-ը նախագահներ առաջադրելու համար ընտրել է Պաշտպանության և անվտանգության հարցերի, Պետաիրավական հարցերի, Արտաքին հարաբերությունների, Տնտեսական հարցերի, Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի, Առողջապահության հարցերի, Աշխատանքի և բարեկեցության հարցերի և Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովները:

«Ուժեղ Հայաստան»-ն ընտրել է Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի, Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովները:

«Հայաստան» խմբակցությունն ընտրել է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովը:

Աղբյուր՝ www.azatutyun.am

Տարածել

Կարդացեք նաեվ