Bankomat

Ավարտվել է Junius ֆինանսական մրցաշարը

Լուրեր|2026/09/18 11:32
Ավարտվել է Junius ֆինանսական մրցաշարը

Idram Junior հավելվածում անցկացվող նախաձեռնությունը երեխաներին օգնում է զարգացնել ֆինանսական գրագիտությունը։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. ավարտվել է երեխաների համար նախատեսված Junius ֆինանսական մրցաշարը, որը հասանելի է Idram Junior հավելվածում։ Ինչպես հայտնում է IDBank-ի մամուլի ծառայությունը, խաղային և աշխույժ միջավայրում մասնակիցները սովորել են ճիշտ տնօրինել և խնայել գումարը, ճանաչել ֆինանսական խարդախության ժամանակակից ձևերը և պաշտպանվել դրանցից, ինչպես նաև արդյունավետ օգտագործել թվային ֆինանսական գործիքները։

Idram և IDBank-ի հաղորդակցության և կայուն զարգացման վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ մրցաշարի յուրաքանչյուր նոր փուլում մասնակիցների թիվն աճել է, և նախաձեռնությանը մշտապես միացել են նոր երեխաներ։ Նրա խոսքով՝ եղել են նաև «վետերաններ», որոնք մասնակցել են բոլոր խաղերին և շարունակել են պայքարել առաջատարների թվում լինելու համար։

Վարդևանյանը նշել է, որ գործող կանոնների համաձայն՝ առաջին հաղթանակից հետո մասնակիցը հաջորդ երեք ամիսների ընթացքում չի կարող կրկին ճանաչվել հաղթող և ստանում է միայն խրախուսական մրցանակ։ Այդուհանդերձ, նաև այս փուլում եղել են երեխաներ, որոնք ստացել են խրախուսական մրցանակներ և անկեղծորեն ուրախացել են դրանց համար։

Ընկերության գնահատմամբ՝ երեխաների աճող հետաքրքրությունը, մեծ ներգրավվածությունն ու ստացած գիտելիքները ցույց են տալիս, որ Idram Junior հավելվածում հասանելի Junius-ը ռազմավարական նախաձեռնություն է։ Այն միտված է ֆինանսապես գրագետ սերնդի ձևավորմանը և ապագա հաջողությունների համար ամուր հիմքի ստեղծմանը։

Idram Junior հավելվածը նախատեսված է 8-ից 16 տարեկան օգտատերերի համար։ Այն երեխաներին հնարավորություն է տալիս օգտվել անկանխիկ միջոցներից, կատարել անհպում վճարումներ, կուտակել խնայողություններ և զարգացնել ֆինանսական գրագիտությունը, իսկ ծնողներին՝ վերահսկել երեխաների ֆինանսական գործարքները ժամանակակից և անվտանգ գործիքի միջոցով։

Ընկերությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից։

Աղբյուր՝ arka.am

Տարածել

Կարդացեք նաեվ