ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ ատոմակայանի փակման դեպքում Հայաստանը կարող է հայտնվել Ադրբեջանից էներգետիկ կախվածության մեջ: Նա նշել է, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ ատոմակայանը հնացած է և պետք է փակվի, ինչը կարող է հանգեցնել լուրջ էներգետիկ ճգնաժամի:
«Ադրբեջանական ծրագրի համաձայն, մենք պետք է Ադրբեջանից էլեկտրաէներգիա ստանանք, քանի որ ադրբեջանցի մասնագետներն արդեն ուսումնասիրություններ են իրականացրել Հայաստանի տարածքում», - նշել է Մարուքյանը:
Աղբյուր՝ www.aravot.am
