Արթուր Խուդինյանը նշանակվել է Փրկարար ծառայության (ՓԾ) տնօրենի տեղակալ։ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հրամանով, Արամ Ղազարյանը, ով հանդիսանում է Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին:
Արամ Ղազարյանը նշել է, որ Արթուր Խուդինյանը համատեղ ծառայության ընթացքում դրսևորել է բարձր մասնագիտական որակներ, պատասխանատվություն և նվիրվածություն։ Նա ընդգծել է, որ Խուդինյանի ձեռք բերած փորձն ու մասնագիտական կարողությունները կծառայեն Փրկարար ծառայության զարգացմանն ու խնդիրների լուծմանը:
Արթուր Խուդինյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և ընդգծել, որ պատրաստ է իր փորձն ու ներուժը ներդնել ծառայության արդյունավետության բարձրացման գործում:
Աղբյուր՝ www.1in.am
