Հայաստանի Հանրապետության տարածքից թարմ պտղի և սննդամթերքի ու խմիչքի առանձին տեսակների արտահանման կամ վերամշակման նպատակով մթերման աջակցության միջոցառման շրջանակում արտահանվող և վերամշակման նպատակով մթերվող ապրանքների համար փոխհատուցումը կտրամադրվի նաև 2026 թվականի սեպտեմբերին:
Այս մասին տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից։
Նախագծով առաջարկվում է․
Հայաստանի Հանրապետության տարածքից 2026 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում արտահանված թարմ պտղի և սննդամթերքի ու խմիչքի առանձին տեսակներ արտահանող տնտեսվարողներին տրամադրել փոխհատուցում հետևյալ չափերով․
- խնձորի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար՝ 150 ՀՀ դրամ,
- տանձի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար՝ 150 ՀՀ դրամ,
- սալորի, դեղձի կամ նեկտարինի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար՝ 200 ՀՀ դրամ,
- խաղողի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար՝ 150 ՀՀ դրամ,
- թզի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար՝ 200 ՀՀ դրամ,
- Եվրոպական Միության անդամ երկրներ, Մեծ Բրիտանիա, Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, Շվեյցարիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ կամ Կանադա արտահանված տոմատի մածուկի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար՝ 150 ՀՀ դրամ,
- շշալցված խաղողի գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար՝ 350 ՀՀ դրամ,
- շշալցված պտղահատապտղային գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար՝ 200 ՀՀ դրամ,
- շշալցված հայկական բրենդի կամ հայկական կոնյակի յուրաքանչյուր 1 բացարձակ լիտրի համար՝ 830 ՀՀ դրամ,
- ԱՏԳ ԱԱ 2201 10 190 0 ծածկագրին դասվող շշալցված բնական հանքային ջրի յուրաքանչյուր 1 լիտրի համար՝ 75 ՀՀ դրամ,
- Եվրոպական Միության անդամ երկրներ, Մեծ Բրիտանիա, Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, Շվեյցարիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Կանադա, Չինաստան կամ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրներ շշալցված բնական հանքային ջրի յուրաքանչյուր 1 լիտրի համար՝ 150 ՀՀ դրամ,
- չորացրած մրգի կամ բանջարեղենի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար՝ 500 ՀՀ դրամ,
- իշխան տեսակի ձկան յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար՝ 820 ՀՀ դրամ,
- թառափ տեսակի ձկան յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար՝ 1350 ՀՀ դրամ:
Տնտեսավարող սուբյեկտների կողմից 2026 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը վերամշակման նպատակով ՀՀ տարածքից մթերված դեղձի և Սյունիքի մարզից մթերված թզի համար փոխհատուցումը տրամադրվում է հետևյալ չափերով․
- ՀՀ Սյունիքի մարզից մինչև 200 տոննա քանակությամբ մթերվող թզի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար՝ 125 ՀՀ դրամ,
- ՀՀ տարածքից մթերվող դեղձի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար՝ 125 ՀՀ դրամ:
Աղբյուր՝ armtimes.com
