Bankomat

«Արսենալն» իրականացրել է իր պատմության ամենաթանկ տրանսֆերներից մեկը

Լուրեր | 2026/08/09 20:03

«Արսենալն» իրականացրել է իր պատմության ամենաթանկ տրանսֆերներից մեկը

Բրունո Գիմարայնսը տեղափոխվել է «Արսենալ»

«Արսենալն» իրականացրել է իր պատմության ամենաթանկ տրանսֆերներից մեկը: Բրազիլիայի հավաքականի 28-ամյա կիսապաշտպան Բրունո Գիմարայնսը «Նյուքասլից» տեղափոխվել է Լոնդոնի «Արսենալ»: Ֆուտբոլիստը նոր թիմի հետ կնքել է չորս տարվա պայմանագիր՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:

Գործարքն «Արսենալի» համար արժեցել է 75 մլն ֆունտ ստերլինգ (87,5 մլն եվրո), ինչը լոնդոնյան ակումբի պատմության երկրորդ ամենաթանկ տրանսֆերն է՝ զիջելով միայն 2023 թվականին Դեկլան Ռայսի գործարքին:

Գիմարայնսը «Նյուքասլում» հանդես էր գալիս 2022 թվականից և թիմի ավագն էր:

Աղբյուր՝ www.1in.am

Տարածել

Կարդացեք նաեվ