Bankomat

Առողջապահության նախարարն աշխատատուների հետ քննարկել է 200 հազար դրամից ցածր եկամուտ ունեցող աշխատակիցների առողջության ապահովագրության համակարգում ընդգրկման կարգը

Լուրեր | 2026/08/22 04:02

Առողջապահության նախարարն աշխատատուների հետ քննարկել է 200 հազար դրամից ցածր եկամուտ ունեցող աշխատակիցների առողջության ապահովագրության համակարգում ընդգրկման կարգը

Առողջապահության նախարարությունը ներկայացրել է առողջության ապահովագրության նոր համակարգի նախագիծը

Առողջապահության նախարար Անաիտ Ավանեսյանը օգոստոսի 21-ին հանդիպել է աշխատատուների հետ՝ քննարկելու 200 հազար դրամից ցածր եկամուտ ունեցող աշխատակիցների առողջության ապահովագրության համակարգում ընդգրկման կարգը: Նախարարն առաջարկել է նախնական նախագիծ, ըստ որի, 2027 թվականին աշխատակիցը, որի եկամուտը չի գերազանցում 200 հազար դրամը, պետք է ամսական վճարի 2000 դրամ առողջության ապահովագրության համար, իսկ մնացած 4400 դրամը կսուբսիդավորվի պետության կողմից, իսկ 4400 դրամը՝ աշխատատուի կողմից.

Այս ձևաչափի նպատակն է կանխել ֆինանսական ծանրաբեռնվածության կտրուկ աճը 200 հազար դրամից ցածր եկամուտ ունեցող քաղաքացիների վրա՝ նրանց ընդգրկելով առողջության ապահովագրության համակարգում:

Հանդիպման ընթացքում ներկա ընկերությունների ներկայացուցիչները նախարարին ուղղեցին բազմաթիվ հարցեր, արտահայտեցին իրենց նկատառումները և առաջարկությունները:

Անաիտ Ավանեսյանը, ընդգծելով մասնագետների կարծիքների կարևորությունը, նշեց, որ նման հանդիպումներ կազմակերպվում են հենց այդ նկատառումները հաշվի առնելու նպատակով:

Առողջության ապահովագրության համակարգի ներդրումը Հայաստանում սկսվել է 2026 թվականի հունվարից:

Աղբյուր՝ finport.am

Տարածել

Կարդացեք նաեվ