Հայաստանի վերականգնվող էներգիայի առաջատար ընկերություններից մեկը՝ «Սոլիս» փակ բաժնետիրական ընկերությունը, 2026 թվականի օգոստոսի 18-ին մտել է կապիտալի շուկա՝ թողարկելով 2 միլիոն դոլարի պարտատոմսեր:
Այս պարտատոմսերը ներառվել են Հայաստանի ֆոնդային բորսայի հիմնական ցուցակում՝ Abond, և կազմված են 20,000 պարտատոմսերից, որոնց յուրաքանչյուրի անվանական արժեքը 100 դոլար է: Քուպոնային եկամուտը սահմանվել է 8%:
«Սոլիս» ընկերությունը նախատեսում է, որ պարտատոմսերի թողարկումից ստացված միջոցների 75%-ը կուղղվի գործող վարկերի վերաֆինանսավորմանը, իսկ 25%-ը՝ կապիտալ ծախսերի և գործունեության ընդլայնման համար:
Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը նշել է, որ «Սոլիս»-ի շուկա մտնելը կարևոր քայլ է ոչ միայն ընկերության, այլև կապիտալի շուկայի ոլորտային բազմազանության համար:
«Սոլիս» ընկերությունը, որը պատկանում է Amber Capital ընկերությանը, զբաղվում է արևային էներգիայի արտադրությամբ և վաճառքով:
Աղբյուր՝ finport.am
