Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Արմեն Գրիգորյանին առաջարկել է աշխատանք վարչապետի աշխատակազմում, սակայն վերջինս նախընտրել է դադար վերցնել պետական ծառայությունից:
«Ես ցանկացել եմ, որ նա ներգրավված մնա պետական աշխատանքում, բայց այս փուլում պարոն Գրիգորյանը նախընտրում է դադար վերցնել, ինչին հարգանքով եմ վերաբերվում»,- ասել է Փաշինյանը:
Նա նաև նշել է, որ ինքն է կայացրել Արմեն Գրիգորյանին պաշտոնից ազատելու որոշումը, և որ այդպիսի որոշումները նորմալ են քաղաքականության մեջ:
Աղբյուր՝ www.aravot.am
