Bankomat

Արևային էներգիան կարող է բավարարել պահանջարկը ամբողջ օրը

Լուրեր | 2026/08/12 23:01

Արևային էներգիան կարող է բավարարել պահանջարկը ամբողջ օրը

Մեսրոպ Առաքելյանը խոսում է էներգետիկ անվտանգության մասին

«Ճիշտ կառավարման դեպքում, կարելի է արևային էներգիայի շնորհիվ բավարարել ամբողջ պահանջարկն օրվա բոլոր ժամերին», - նշել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:

Նա ընդգծել է, որ Հայաստանի համար միակ անսպառ էներգետիկ ռեսուրսը արևն է, և երկրում արևային օրերի ու ճառագայթների առատություն կա:

Առաքելյանը նշել է, որ վերջին տարիներին արևային էներգիայի մասնաբաժինը ավելացել է, սակայն անհրաժեշտ է զարգացնել էներգիայի կուտակիչների ներդրումը, որպեսզի գիշերային սպառման համար հնարավոր լինի օգտագործել արևային էներգիան:

«Եթե ճիշտ կառավարում լինի, մենք կարող ենք ոչ միայն բավարարել մեր պահանջները, այլև դառնալ էլեկտրաէներգիա արտահանող երկիր», - ընդգծել է նա:

Աղբյուր՝ www.aravot.am

Տարածել

Կարդացեք նաեվ