Bankomat

Արցախից բռնի տեղահանված ընտանիքների վարձավճարի փոխհատուցման ծրագիրը

Լուրեր | 2026/08/19 12:01

Արցախից բռնի տեղահանված ընտանիքների վարձավճարի փոխհատուցման ծրագիրը

Փոխնախարարը ներկայացնում է ծրագրի մանրամասները

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը ներկայացրել է Արցախից բռնի տեղահանված ընտանիքների վարձավճարի փոխհատուցման ծրագիրը:

«Ծրագիրը մշակվել եւ հաստատվել է՝ հաշվի առնելով մեր տեղահանված հայրենակիցների խնդրանքը: Կային ընտանիքներ, որոնք բաղկացած էին միայն հաշմանդամություն ունեցող անձանցից կամ միայն տարեց ամուսիններ էին: Նրանք ոչ միայն ցանկություն չունեին հավաստագիր ստանալու, այլեւ իրենց համար դժվարություն էր փնտրելը, գտնելը, բանակցելը, փաստաթղթեր հավաքելը… Այս խոչընդոտն էր հիմնական պատճառը, որ նրանք գերադասում էին ունենալ վարձով բնակարան կամ սոցիալական բնակարան, որն անհատույց տրամադրվում է պետության կողմից որպես կացարանի ծառայություն:

«Շահառու են հանդիսանում այն ընտանիքները, որոնք փոքր կազմ ունեն, 2-3 հոգի են՝ բաղկացած հաշմանդամություն ունեցող անձանցից, կամ ընտանիքի անդամների տարիքը գերազանցում է 60 տարեկանը: Եթե 2 հոգի են, տարիքը պետք է լինի 115 եւ ավել, եթե 3 անձից են բաղկացած՝ 175 եւ ավել: Նաեւ պարտադիր պայման է, որ նրանք ունենան ՀՀ քաղաքացիություն:

«Աջակցությունը կտրամադրվի 120 ամիս՝ 10 տարի ժամկետով, եւ ընտանիքի յուրաքանչյուր անդամ կստանա 40 հազար դրամ՝ որպես վարձավճարի փոխհատուցում»,-նշեց Լուսինե Քոչարյանը:

Աղբյուր՝ www.aravot.am

Տարածել

Կարդացեք նաեվ