«Արարատ-Հայաստանը» պատմական արդյունք է գրանցել՝ դառնալով առաջին հայկական ակումբը, որը հանդես կգա Եվրոպա լիգայի հիմնական փուլում:
Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոնը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 1։0 հաշվով հաղթել է ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովային»:
Հաղթական գոլը խփել է բրազիլացի հարձակվող Սանդրո Լիման:
«Արարատ-Հայաստանը» առաջին անգամ նվաճել է եվրագավաթների հիմնական փուլի ուղեգիր: Եվրոպա լիգայի հիմնական փուլի վիճակահանությունը կկայանա օգոստոսի 28-ին:
Անդրադառնալով այս հաղթանակին, ԱԺ պատգամավոր Արայիկ Հարությունյանը սոցցանցի իր էջում գրել է․ «Հայաստանի չեմպիոն Արարատ-Հայաստանը հաղթում է և դուրս է գալիս Եվրոպա լիգայի հիմնական փուլ: Շնորհավորում եմ։
Եվրագավաթային աշունը կլինի նաև Երևանում»:
Աղբյուր՝ armtimes.com
