Bankomat

Արամ Խաչատրյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Լուրեր | 2026/08/15 18:02

Արամ Խաչատրյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվեց նոր պաշտոնում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արամ Խաչատրյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ:

Արամ Խաչատրյանի կենսագրությունը

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1985թ., 6 հոկտեմբեր, Հայաստանի Հանրապետություն, ք․ Երևան

Կրթություն
2002-2006 թթ.՝ Իրավագիտության բակալավր- Երևանի պետական համալսարան
2009-2011 թթ.՝ Իրավագիտության մագիստրոս (LL.M.) Հայաստանի ամերիկյան համալսարան
2015-2016 թթ.՝ Արբիտրաժային և գործարար իրավունքի հետբուհական մագիստրոս (LL.M.) Էրազմուս համալսարան Ռոտերդամ, Նիդերլանդներ

Աշխատանքային գործունեություն
2026 թվականի օգոստոսի 13-ից ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
2012-2026 թթ.՝ Գլխավոր իրավաբան-«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամ

Արամ Խաչատրյանը ունի ավելի քան 15 տարվա փորձ մասնավոր իրավունքի ոլորտներում, մասնավորապես տնտեսական կարգավորման, տեխնոլոգիական ու ինժեներական ոլորտների զարգացման, կորպորատիվ կառավարման և ներդրումային ծրագրերի ոլորտներում:

Աղբյուր՝ armtimes.com

Տարածել

Կարդացեք նաեվ