Bankomat

Apple-ի նոր ղեկավարի աշխատավարձը հաջորդ ֆինանսական տարում կկազմի 3 մլն դոլար

Լուրեր|2026/09/02 16:44
Apple-ի նոր ղեկավարի աշխատավարձը հաջորդ ֆինանսական տարում կկազմի 3 մլն դոլար

Ջոն Տերնուսը կստանա նաև 55 մլն դոլարի բաժնետոմսերի պարգևավճար

Apple Inc.-ը նախատեսում է նոր գլխավոր գործադիր տնօրեն Ջոն Տերնուսին տարեկան վճարել 3 մլն դոլար աշխատավարձ, ինչպես նաև տրամադրել բաժնետոմսերի տեսքով տարեկան 55 մլն դոլարի նպատակային պարգևավճար՝ սկսած 2027 ֆինանսական տարվանից, որը կմեկնարկի սեպտեմբերի 26-ին:

Ինչպես նշվում է ընկերության հաղորդագրությունում, նախկին գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Քուկը, որը ստանձնել է տնօրենների խորհրդի գործադիր նախագահի պաշտոնին, կստանա 2 մլն դոլար աշխատավարձ և 45 մլն դոլար արժողությամբ բաժնետոմսերի բոնուսային փաթեթ:

Տերնուսը սեպտեմբերի 1-ից փոխարինել է Քուկին և գլխավորում է Apple-ը:

Քուկն ընկերություն է եկել 1998 թվականին, իսկ 2011 թվականին զբաղեցրել է ղեկավարի պաշտոնը՝ փոխարինելով Apple-ի հիմնադիրներից մեկին՝ Սթիվ Ջոբսին:

Քուկի ղեկավարության ընթացքում ընկերության եկամուտը նրա աշխատանքի սկզբում գրանցված 108 մլրդ դոլարից աճել է մինչև անցյալ տարվա 416 մլրդ դոլարը, իսկ շահույթն ավելացել է ավելի քան չորս անգամ:

Apple-ի շուկայական կապիտալիզացիան այս տարի աճել է գրեթե 20%-ով՝ հասնելով 4.75 տրլն դոլարի, մինչդեռ S&P 500 ֆոնդային ինդեքսն աճել է 11.5%-ով:

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ