Apple-ը սեպտեմբերի 9-ին կներկայացնի իր նոր iPhone-ները։ Ընկերությունը միջոցառման հրավերներն արդեն ուղարկել է։ Ակնկալվում է, որ միջոցառման ընթացքում կներկայացվեն iPhone 18 շարքի մոդելները, այդ թվում՝ iPhone 18 Pro-ն և Pro Max-ը։
Ըստ տարածված տեղեկությունների՝ դրանք արտաքին տեսքով մեծապես նման կլինեն iPhone 17 Pro մոդելներին, սակայն կունենան թարմացված տեսախցիկների սենսորներ և նոր գունային տարբերակներ։ Միջոցառման գլխավոր նորույթներից մեկը կարող է լինել ծալովի iPhone-ը, որը որոշ տեղեկությունների համաձայն՝ կարող է կոչվել iPhone Ultra։ Սպասվում է, որ դրա դիզայնը նման կլինի Samsung-ի Galaxy Z Fold 8-ին։
Apple-ը, ըստ նախնական տեղեկությունների, կարող է ներկայացնել նաև Apple Watch Series 12 և Ultra 4 ժամացույցների նոր տարբերակները, ինչպես նաև թարմացված HomePod Mini-ը։ Ակնկալվում է, որ նոր սարքերի վաճառքը կմեկնարկի սեպտեմբերի վերջին։
Աղբյուր՝ www.1in.am
