Bankomat

Ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք՝ 1,4 մլրդ դրամի վնաս պետությանը

Լուրեր | 2026/08/17 20:02

Ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք՝ 1,4 մլրդ դրամի վնաս պետությանը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը բացահայտել է ապօրինի դեպքեր

2026թ ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից թվային գործիքների, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ իրականացված վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է ապօրինի ընդերքօգտագործման և արդյունահանված ծավալները թաքցնելու 81 դեպք, որից 24-ը հայտնաբերվել է ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընկերություններում իրականացված ստուգումների արդյունքում, իսկ 57-ը՝ Տեսչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթների շրջանակներում:

81 դեպքով հայտնաբերված ոչ մետաղական օգտակար հանածոների ապօրինի արդյունահանման թաքցված ծավալը կազմել է՝ 3․884․321,8մխ։ Միայն 57 դեպքով Տեսչական մարմնի կողմից հաշվարկված շրջակա միջավայրին պատճառված վնասը կազմել է՝ 254․914․192,7 ՀՀ դրամ:

Վերոնշյալ բոլոր դեպքերով առերևույթ հանցանքի մասին հաղորդումներ են ներկայացվել իրավապահ մարմիններ՝ հետագա ընթացքն ապահովելու համար։ Արձանագրված ծավալների հիման վրա ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հաշվարկվել է պետությանը պատճառված վնաս՝ 1․395․393․017 ՀՀ դրամի չափով:

Աղբյուր՝ lurer.com

Տարածել

Կարդացեք նաեվ