Bankomat

Anthropic-ի հասույթը երկրորդ եռամսյակում աճել է 14 անգամ

Լուրեր | 2026/08/18 13:45

Anthropic-ի հասույթը երկրորդ եռամսյակում աճել է 14 անգամ

Anthropic ընկերության հասույթը գերազանցել է 11.5 մլրդ դոլարը

Արհեստական բանականության ոլորտում գործող Anthropic ընկերության հասույթը երկրորդ եռամսյակում տարեկան կտրվածքով աճել է շուրջ 14 անգամ՝ գերազանցելով 11.5 մլրդ դոլարը, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով ընկերության փաստաթղթերին:

Փաստաթղթերի համաձայն՝ ընկերությունը պոտենցիալ ներդրողներին հայտնել է, որ նախնական հաշվարկներով երկրորդ եռամսյակի հասույթը գերազանցել է 11.5 մլրդ դոլարը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 787 մլն դոլարի և 2026 թվականի առաջին եռամսյակի 4.73 մլրդ դոլարի համեմատ:

Ընկերությունը նաև հայտնել է եռամսյակային ճշգրտված գործառնական շահույթի դրական արդյունքի մասին՝ միաժամանակ նշելով, որ ֆինանսական ցուցանիշները կարող են վերանայվել:

Ավելի վաղ Financial Times-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Anthropic-ը նախնական հրապարակային առաջարկի (IPO) շրջանակում կարող է գնահատվել 2 տրլն դոլարից ավելի, և դրա բորսայական տեղաբաշխումը կարող է դառնալ պատմության մեջ ամենախոշորներից մեկը:

Հունիսին ընկերությունը հայտնել էր, որ գաղտնի դիմում է ներկայացրել IPO իրականացնելու համար, իսկ Bloomberg-ի տվյալներով՝ բորսայում դեբյուտը նախատեսվում է հոկտեմբերին:

Anthropic-ը հիմնադրվել է 2021 թվականին, ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Սան Ֆրանցիսկոյում: Այն մշակել է Claude մեծ լեզվային մոդելների (LLM) շարքը:

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ