Bankomat

Անշարժ գույքի գրավով վարկի տեղափոխում

Լուրեր | 2026/06/29 19:00

Անշարժ գույքի գրավով վարկի տեղափոխում

Տեղափոխեք ձեր վարկը ավելի ցածր տոկոսադրույքով

Անշարժ գույքի գրավով վարկի տեղափոխում

Տեղափոխե՛ք անշարժ գույքի գրավով սպառողական վարկը այլ ֆինանսական կազմակերպություններից ավելի ցածր տոկոսադրույքով առանց միջնորդավճարների և ստացեք․

  • 2% cashback
  • Մինչև 30% հավելյալ ֆինանսավորման հնարավորություն

15 միլիոն ՀՀ դրամ գումարից ավել վարկերի դեպքում վարկի տեղափոխման ծախսերը կհոգա բանկը։

Վարկը տրամադրվում է Բանկի լրիվ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղերում։

Վարկառու
22 տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որի տարիքը վարկի վերջնաժամկետին պետք է չգերազանցի 65 տարեկանը

Վարկի նպատակ
Այլ ֆինանսական կազմակեպություններից սպառողական վարկի տեղափոխում

Վարկի նվազագույն գումար
15,000,001 ՀՀ դրամ

Վարկի առավելագույն գումար*
90,000,000 ՀՀ դրամ

Վարկի ժամկետ
36-180 ամիս

Վարկի տարեկան տոկոսադրույք

36-60 ամիս – 14.5% (հաստատուն),

61-180 ամիս – 15.0% (հաստատուն/ճշգրտվող)։**

Տարեկան փաստացի տոկոսադրույք
15.51%-16.09%

Վարկունակության գնահատում
Վերաֆինանսավորվող վարկն առնվազն պետք է սպասարկված լինի 12 ամիս և վերջին 12 ամիսների ընթացքում ժամկետանց օրերի հանրագումարը չգերազանցի 10 օրը։

Վարկառուի վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ
Վարկային հայտի ներկայացման նախորդ 24 ամիսների ընթացքում Վարկառուն չպետք է ունենա 30 օրից ավել ուշացումներ, որից վերջին մեկ տարվա ընթացքում՝ 20 օր (բացառությամբ երաշխավորությունների գծով), իսկ գործող վարկային պարտավորությունների վարկային ռիսկի դասը ստանդարտ է։

Վարկի և տոկոսագումարների մարումներ
Ամսական, անուիտետային մարում։ Հաճախորդի ցանկության դեպքում կարող է տրամադրվել նաև 3 ամիս մայր գումարի մարման արտոնյալ պայման։

Ժամկետանց պարտավորությունների (մայր գումար և/կամ տոկոսագումար) գծով տույժ
օրական 0.13 տոկոս

Հայտի ուսումնասիրության վճար
Չի սահմանվում

Վարկային փաթեթի կազմման և սպասարկման միանվագ վճար
Չի սահմանվում

Տրամադրվող վարկի գումարից վերադարձ (Cashback)
2%-ի չափով, բայց ոչ ավել, քան 600,000 ՀՀ դրամ (ենթակա է հարկման՝ համաձայն ՀՀ օրենսդրության, տրամադրվում է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ Arca Classic պլաստիկ քարտի միջոցով)։

Վարկի վաղաժամկետ մարման տուգանք
Ենթակա է գանձման միայն վարկի ժամկետի առաջին կեսում

Տեղափոխման հետ կապված ծախսեր
Կատարվում է Բանկի կողմից

* Տեղափոխվող վարկի գումարը կարող է ավելացվել տեղափոխվող վարկի պայմանագրային գումարից առավելագույնը 30 տոկոսի չափով, բայց ոչ ավել, քան վարկատեսակի համար սահմանված առավելագույն շեմերը։

** Հաստատուն՝ մինչև 60 ամիս –15%, իսկ 61-րդ ամսից սկսած հաստատուն տոկոսադրույքը ճշգրտվում է՝ Առևտրային բանկերի կողմից մինչև 1 տարի ժամկետով (բացառությամբ ցպահանջի) ՀՀ դրամով ներգրավված ավանդների՝ ՀՀ ԿԲ կողմից (Աղբյուրը՝ https://www.cba.am/hy/statistics/financial-market-interest-rates-monthly/221) հրապարակվող ամսական տոկոսադրույքների փոփոխման ամսաթվից 10 աշխատանքային օր առաջ հրապարակված վերջին 3 ամիսների (հաստատուն տոկոսադրույքի ճշգրտման օրվան նախորդող) միջին թվաբանականով հաշվարկված տոկոսադրույք գումարած 7% (այսուհետ՝ Հիմնական ցուցանիշ)։

Հիմնական ցուցանիշի անհասանելի դառնալու դեպքում որպես երկրորդային ցուցանիշ է ընդունվում ՀՀ պետական արժեկտրոնային 1 տարեկան պարտատոմսերի մինչև մարում եկամտաբերության կորի տոկոսադրույք (Աղբյուրը՝ https://www.cba.am/hy/yield-curves-of-gb/) գումարած 7% (այսուհետ՝ Երկրորդային ցուցանիշ):

Վարկի տարեկան տոկոսադրույքի ճշգրտումը կատարվում է 61-րդ ամսվա առաջին աշխատանքային օրը, իսկ հետագա ճշգրտումները կատարվում են յուրաքանչյուր տարվա ապրիլ և հոկտեմբեր ամիսների հինգերորդ աշխատանքային օրերին։

Ընդ որում՝ 61-րդ ամսվա առաջին աշխատանքային օրը կատարվող տարեկան տոկոսադրույքի ճշգրտման համար հիմք է ընդունվում 61-րդ ամսվա առաջին աշխատանքային օրվան նախորդող ապրիլ կամ հոկտեմբեր ամիսների (որն առաջինը կնախորդի) 5-րդ աշխատանքային օրվանից 10 աշխատանքային օր առաջ հաշվարկված Հիմնական ցուցանիշը կամ Երկրորդային ցուցանիշը (ըստ կիրառելիության):

Վարկի տարեկան տոկոսադրույքի ճշգրտման արդյունքում Վարկի տարեկան տոկոսադրույքը կարող է կազմել ոչ ավել, քան Վարկի առաջին տարվա տարեկան տոկոսի դրույքաչափից 6 (վեց) տոկոսային կետով և ոչ պակաս, քան Վարկի առաջին տարվա տարեկան տոկոսադրույքից 6 (վեց) տոկոսային կետով։

*** Տեղափոխման ենթակա վարկի սպասարկման ժամկետը կարող է դիտարկվել տարբեր ֆինանսական կառույցներում տրամադրված տվյալ վարկի սկզբնական տրամադրման ամսաթվից, եթե առկա են բավարար հիմքեր։

**** Գրավի առարկա գույքը պետք է գնահատվի Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպություններից մեկի կողմից, այդ թվում՝ գույքը չպետք է լինի հասարակական կացարան կամ գտնվի մեկ այլ շինության` հանրակացարանի կամ հյուրանոցի տարածքում, անշարժ գույքը չպետք է գտնվի 3 և ավելի աստիճան վթարային շենքում, եթե գրավադրվող անշարժ գույքն առանձնատուն է, ապա այն գրավադրվում է ամբողջությամբ, Հողամաս կարող է գրավադրվել, եթե ընդունելի է Բանկի համար, նպատակային նշանակությունը բնակավայրերի է (բնակելի կառուցապատման՝ տնամերձ) կամ հասարակական, չունի սահմանափակումներ:

***** Տրամադրված Cashback-ը ենթակա է վերադարձման, եթե տրամադրված վարկն ամբողջական մարվում է պայմանագրի գործողության առաջին 30 ամիսների ընթացքում։ Վարկի սպասարկման առաջին 30 ամիսների ընթացքում վարկի մնացորդի կամ դրանից ավել գումարի չափով գումար վարկի մարմանն ուղղվելու դեպքում այն դիտարկվելու է որպես վարկի ամբողջական մարման ցանկություն, որի պարագայում վարկի գումարի վերջին 10-ը ՀՀ դրամը մարվելու է բացառապես այդ և հետագա այլ վճարումների գումարները տոկոսների և/կամ տույժերի մարումից հետո Բանկի կողմից վարկառուին տրված Cashback-ի գումարի վերադարձմանն ուղղվելուց հետո։ Վարկառուն իրավունք ունի հրաժարվել առաջարկվող Cashback-ից համապատասխան դիմում ներկայացնելու միջոցով։

****** Պայմանագրի գործողության ժամկետի առաջին կեսում մարումների գրաֆիկով սահմանված վարկի մայր գումարի ամսական մարման չափից ավելին մարելու դեպքում վճարվում է տուգանք՝ մարումների գրաֆիկով սահմանված վարկի գումարի ամսական մարման չափը գերազանցող գումարի 1.5%-ի չափով։

******* Տրամադրվող վարկի ապահովման միջոց հանդիսացող անշարժ գույքի միասնական տեղեկանքի, նոտարական վավերացման, գրավի իրավունքի գրանցման և գնահատման վճարները կատարվում են Բանկի կողմից, իսկ վարկի հաստատման դեպքում հաճախորդի կողմից կատարված՝ գրավադրվող գույքի նախնական գնահատման վճարը ենթակա է փոխհատուցման Բանկի կողմից։

Հարգելի' հաճախորդ, Ձեր վարկային դիմումների արդյունքում ձևավորված գնահատականները և հարցումների քանակը կարող են ազդեցություն ունենալ Սքորինգային համակարգերում Ձեր վարկային ամփոփ գնահատականի վրա:

Աղբյուր՝ www.araratbank.am

Տարածել

Կարդացեք նաեվ