Անշարժ գույքի գրավով վարկ
Անշարժ գույքի գրավով վարկեր՝ եկամուտը հավաստող փաստաթղթերով կամ առանց դրանց: Կգործի 6 ամիս մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատված՝ ՀՀ այլ բանկերում կամ վարկային կազմակերպություններում գործող գրավով ապահովված պարտավորությունների չափով վարկի տեղափոխման դեպքում:
-
Արժույթ
ՀՀ դրամ
-
Առավելագույն գումար
100,000,000 ՀՀ դրամ
-
Առավելագույն ժամկետ
180 ամիս
Վարկը տրամադրվում է Բանկի լրիվ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղերում։
Վարկառու/Երաշխավոր* 22 տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որի տարիքը չի կարող գերազանցել 55 տարեկանը
Վարկի նպատակը Սպառողական նպատակներ
Վարկի գումար** 1,500,000 - 80,000,000 ՀՀ դրամ
Վարկի ժամկետ 36 - 180 ամիս
Վարկի տոկոսադրույք*** 36-60 ամիս՝ 15%, 61-96 ամիս՝ 16%, 97-120 ամիս՝ 17% , 121-180 ամիս՝ 17% (հաստատուն/ճշգրտվող) (փաստ․՝16.09% – 21.32%)
Վարկ/Գրավ առավելագույն հարաբերակցություն (լիկվիդային արժեք)/Գրավի տեսակ**** Անշարժ գույք՝ (բնակարան, բնակելի տուն, հասարակական տարածք` բացառությամբ արտադրական տարածքների, հողամաս) գնահատված լիկվիդային արժեքով: Եթե անշարժ գույքը գտնվում է Երևան քաղաքում, վարկ/գրավ առավելագույն հարաբերակցությունը սահմանելով 80%, իսկ Երևանից դուրս գտնվող անշարժ գույքի համար վարկ/գրավ առավելագույն հարաբերակցությունը սահմանելով 70%, հողամասի գրավ՝ 40%։
Վարկի տրամադրման եղանակ Անկանխիկ
Վարկի և տոկոսագումարների մարումներ Ամսական, հավասարաչափ ամորտիզացիա կամ անուիտետային մարում (անուիտետային մարման դեպքում՝ չվերականգնվող վարկային գիծ), իսկ այլ բանկում գործող գրավով ապահովված պարտավորությունների չափով տեղափոխման դեպքում ըստ հաճախորդի ցանկության կարող է տրամադրվել նաև 3 ամիս մայր գումարի մարման արտոնյալ պայման:
Հայտի ուսումնասիրության վճար 5 000 ՀՀ դրամ
Վարկային փաթեթի կազմման և սպասարկման վճար (միանվագ) Վարկի գումարի 0,8%, նվազագույնը՝ 25,000 ՀՀ դրամ, իսկ առավելագույնը՝ 300,000 ՀՀ դրամ
Ժամկետանց տոկոսագումարի/վարկի գծով տույժ Օրական 0,13%
Վարկի վաղաժամկետ մարում Տույժեր չեն կիրառվում
Վարկունակության գնահատում Ընդհանուր մարում/եկամուտ առավելագույն հարաբերակցությունը 50% (վարկառուի և երաշխավորի բոլոր վարկային պարտավորություններ` բացառությամբ վարկառուի և երաշխավորի կողմից տրամադրված երաշխավորությունների գծով ամսական մարումներ հարաբերած վարկառուի և երաշխավորի եկամուտներ):
Հիմք է ընդունվում հարկված եկամուտը` բացառությամբ աշխատավարձի, որի դեպքում հիմք է ընդունվում չհարկված եկամուտը:
*Երաշխավորի առկայությունը պարտադիր չէ, եթե վարկառուի կողմից ներկայացված եկամուտները բավարարում են վարկունակության գնահատման պահանջին։
**Վարկի նվազագույն գումարից շեղումներ կարող են լինել այն դեպքերում, երբ վարկավորումը իրականացվում է գործող Վարկային գլխավոր պայմանագրի շրջանակներում
***Հաստատուն՝ մինչև 60 ամիս – 17%, իսկ 61-րդ ամսից սկսած հաստատուն տոկոսադրույքը ճշգրտվում է՝ Առևտրային բանկերի կողմից մինչև 1 տարի ժամկետով (բացառությամբ ցպահանջի) ՀՀ դրամով ներգրավված ավանդների՝ ՀՀ ԿԲ կողմից (Աղբյուրը՝ www.cba.am) հրապարակվող ամսական տոկոսադրույքների հրապարակված վերջին 3 ամիսների (հաստատուն տոկոսադրույքի ճշգրտման օրվան նախորդող) միջին թվաբանականով հաշվարկված տոկոսադրույք գումարած 9% (այսուհետ՝ Հիմնական ցուցանիշ):
****գրավը պետք է գնահատվի Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպություններից մեկի կողմից:
Աղբյուր՝ www.araratbank.am
