Հայաստանի իշխանությունները ՌԴ-ի հետ հարաբերությունները ապամոնտաժում են՝ չունենալով վստահելի պատասխան հարցին, թե ով և ինչ մեխանիզմով է լրացնելու առաջացող անվտանգային, տնտեսական ու քաղաքական դատարկությունը: Դավիթ Անանյանը նշել է, որ վերջին օրերի հայաստանյան կյանքում տեղի են ունեցել երեք կարևոր իրադարձություն, որոնք պետք է դիտարկել որպես փոխկապակցված բաղադրիչներ:
- Հայ–հնդկական պաշտպանական համագործակցության նոր մակարդակ, որտեղ Հայաստանը և Հնդկաստանը ստորագրել են պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության հուշագիր:
- ԵՄ գործընկերության առաքելության պետական համակարգումը, որը զբաղվելու է կիբեռսպառնալիքներով և ապօրինի ֆինանսական հոսքերով:
- ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակության ընդունելությունը՝ նոր խորհրդարանի կողմից:
Այս զարգացումները ցույց են տալիս, որ իշխանությունները դիվերսիֆիկացնում են արտաքին հարաբերությունները, սակայն դա կատարվում է առանց հանրային բաց քննարկման:
Աղբյուր՝ www.aravot.am
