ԱՄՆ-ում 18-34 տարեկան բնակիչների գրեթե կեսը դրական վերաբերմունք ունի ժողովրդավարական սոցիալիզմի գաղափարների նկատմամբ՝ երկրի ներկայիս ֆինանսական իրավիճակից դժգոհության ֆոնին: Այս մասին հայտնում է CNBC-ն՝ հղում անելով Generation Lab-ի հետ համատեղ անցկացված հետազոտությանը:
Հարցման համաձայն՝ հարցվածների 46%-ը համակրանք է հայտնել սոցիալիստական հայացքների նկատմամբ, ինչը ուղղակիորեն կապված է ԱՄՆ տնտեսության գնահատականի հետ: Մասնակիցների մոտ 45%-ը տնտեսական իրավիճակը գնահատել է որպես «վատ», իսկ 27%-ը՝ «շատ վատ»: Երիտասարդները հիմնական ֆինանսական խնդիրներ են համարում բնակարանային բարձր ծախսերը (45%) և կայուն աշխատանք գտնելու դժվարությունները (39%).
Ֆինանսական միջոցների պակասի պատճառով հարցվածների 47%-ը հետաձգել է արձակուրդը, 32%-ը հրաժարվել է ավտոմեքենա գնելուց, իսկ 30%-ը հետաձգել է անշարժ գույք ձեռք բերելու ծրագրերը:
Հետազոտությունը նաև ցույց է տվել երիտասարդների մտահոգությունը արհեստական բանականության զարգացման վերաբերյալ․ 45%-ն ակնկալում է, որ AI-ը բացասաբար կազդի իրենց կարիերայի վրա, իսկ մեծամասնությունը չի վստահում առաջատար տեխնոլոգիական կորպորացիաների ղեկավարներին:
Միևնույն ժամանակ, ֆինանսական ոլորտում նոր միտում է նկատվում․ հարցվածների մեկ երրորդը վերջին մեկ ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ օգտվել է կանխատեսումների շուկաների հարթակներից, ինչպիսիք են Kalshi-ն կամ Polymarket-ը:
Աղբյուր՝ b24.am
