ԱՄՆ իշխանությունները հայտարարել են լայնածավալ տնտեսական արշավի մեկնարկի մասին, որի նպատակն է Իրանին մեկուսացնել համաշխարհային ֆինանսական համակարգից, հայտնում է CNBC-ն:
Վաշինգտոնի նախաձեռնությունը սպառնալիքի տակ է դնում Թեհրանի առևտրային կապերն առանցքային գործընկերների հետ: ԱՄՆ կառավարության տվյալներով՝ իրանական նավթի խոշորագույն գնորդը Չինաստանն է, որին բաժին է ընկնում հումքի արտահանման մոտ 90%-ը:
2025 թվականին երկու երկրների միջև երկկողմ առևտրի ծավալը կազմել է 9.96 մլրդ դոլար՝ չհաշված մոտ 31.2 մլրդ դոլար արժողությամբ էներգակիրների ստվերային մատակարարումները:
Փորձագետները նշում են, որ չինական ընկերությունները հաճախ վճարումներն իրականացնում են դոլարային համակարգից դուրս գործող միջնորդների միջոցով: Սակայն այժմ պետական բանկերը գաղտնի կերպով կխստացնեն վերահսկողությունը սահմանափակումների պահպանման նկատմամբ:
Բացի Չինաստանից, ռիսկի գոտում են հայտնվել նաև ԱՄԷ-ն, Թուրքիան և Հնդկաստանը, որոնք շարունակում են գնել իրանական էներգակիրներ և մատակարարել արդյունաբերական ապրանքներ:
Այս տարվա սկզբին ԱՄՆ ֆինանսների նախարարությունն արդեն թիրախային սահմանափակումներ էր սահմանել մի շարք անկախ նավթավերամշակող ընկերությունների նկատմամբ՝ իրանական նավթ գնելու համար: Սակայն մինչ այժմ այդ միջոցները չէին տարածվել խոշոր ֆինանսական հաստատությունների վրա:
Ապրիլին Վաշինգտոնը ժամանակավորապես չեղարկել էր հումքի արտահանման արգելքը, ինչը որոշ երկրներին հնարավորություն էր տվել երկարատև ընդմիջումից հետո վերականգնել առևտուրը: Սակայն այժմ այդ առևտրային հարաբերությունները կրկին լուրջ փորձության են ենթարկվելու:
Աղբյուր՝ b24.am
