Bankomat

ԱՄՆ-ն պաշտոնապես հեռացրել է Սիրիան ահաբեկչության հովանավոր պետությունների ցանկից

Լուրեր | 2026/08/25 07:01

ԱՄՆ-ն պաշտոնապես հեռացրել է Սիրիան ահաբեկչության հովանավոր պետությունների ցանկից

Սիրիայի նկատմամբ սահմանափակման քաղաքականությունը փոփոխվում է

ԱՄՆ-ն պաշտոնապես դադարեցրել է Սիրիայի՝ ահաբեկչության հովանավոր պետության կարգավիճակը, տեղեկացնում է ԱՄՆ ֆինանսների քարտուղարությունը։ «Գանձապետարանը կատարում է նախագահ Թրամփի՝ Սիրիայի ժողովրդին մեծության հասնելու հնարավորություն տալու խոստումը։ Այսօրվա քայլերը կնպաստեն Սիրիայում լրացուցիչ ներդրումների խթանմանը՝ քաղաքական և տնտեսական կայունությանը նպաստելու համար»,- հայտարարել է ԱՄՆ ֆինանսների քարտուղար Սքոթ Բեսենթը։

Սիրիան ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ ահաբեկչության հովանավոր պետությունների ցանկում ընդգրկված չորս երկրներից մեկն էր՝ Կուբայի, Իրանի և Հյուսիսային Կորեայի հետ միասին։ 1979 թվականին Սիրիայի նկատմամբ սահմանված այդ կարգավիճակը հանգեցրել էր ԱՄՆ-ի օգնության, պաշտպանական արտադրանքի մատակարարման և երկակի նշանակության որոշ ապրանքների արտահանման սահմանափակումների։ Անցած ամիս ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Դոնալդ Թրամփի և Ահմեդ աշ-Շարաայի հանդիպումից հետո Թրամփի վարչակազմը Կոնգրեսին տեղեկացրել էր Սիրիայի՝ ահաբեկչության հովանավոր պետության կարգավիճակը վերացնելու մտադրության մասին։ Վերջին մեկ տարվա ընթացքում Թրամփի վարչակազմը հրամանագրերով վերացրել է Սիրիայի նկատմամբ սահմանված մի շարք ամերիկյան պատժամիջոցներ, մեղմացրել արտահանման սահմանափակումները, աշ-Շարաայի նախկին զինված խմբավորման նկատմամբ ահաբեկչական բնորոշումը և Կոնգրեսի հետ աշխատել Սիրիայի նկատմամբ «Caesar Act»-ի շրջանակում սահմանված պատժամիջոցները վերացնելու ուղղությամբ։

Աղբյուր՝ www.1in.am

Տարածել

Կարդացեք նաեվ