ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի տեղակալ Դան Նեգրեան հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Ուկրաինայի շուրջ բանակցություններին։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է անել ամեն ինչ՝ վերամիավորելու պատերազմի հետևանքով բաժանված ընտանիքները և աջակցելու բանակցություններին ու վստահության ամրապնդման միջոցառումներին, որոնք անհրաժեշտ են կայուն խաղաղության հասնելու համար։
Աղբյուր՝ www.1in.am
