Bankomat

ԱՄՆ-ն Իրանին աջակցող բոլոր երկրներին կոչ է արել պատրաստ լինել պատժամիջոցներին

Լուրեր | 2026/08/24 23:02

ԱՄՆ-ն Իրանին աջակցող բոլոր երկրներին կոչ է արել պատրաստ լինել պատժամիջոցներին

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարություն է արել պատժամիջոցների մասին

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Իրանին աջակցող ցանկացած երկիր կամ կազմակերպություն պետք է պատրաստ լինի ԱՄՆ պատժամիջոցներին՝ որպես Թեհրանի դեմ տնտեսական ճնշման մաս։

«Եվ ես ուզում եմ հստակ լինել. յուրաքանչյուր ոք, ով աջակցում է Իրանին կհեռացվի ԱՄՆ դոլարային համակարգից... Այս միջոցառումները երկրորդական պատժամիջոցներ են տարածում յուրաքանչյուրի վրա, ով բավականաչափ անմիտ է շարունակելու այդ երկրի հետ բիզնես վարել... Յուրաքանչյուր երկիր, յուրաքանչյուր կազմակերպություն պետք է իմանա, որ պետք է պատրաստ լինի ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցներին, և դա վերաբերում է բոլորին», - ասել է նախարարը։

Աղբյուր՝ panorama.am

Տարածել

Կարդացեք նաեվ