Միացյալ Նահանգները, Հայաստանը և Ադրբեջանը շարունակում են հանձնառու մնալ օգոստոսի 8-ի Համատեղ հռչակագրի լիարժեք իրականացմանը:
Այս մասին հայտարարություն է տարածվել Սպիտակ տանը կայացած Խաղաղության գագաթնաժողովի մեկամյա տարեդարձի առթիվ:
Հայտարարությունում նշվում է, որ երեք երկրները վերահաստատում են իրենց աջակցությունը ՀՀ-ի և Ադրբեջանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և իրավազորությանը:
«Երեք երկրները շարունակում են հանձնառու մնալ օգոստոսի 8-ի Համատեղ հռչակագրի լիարժեք իրականացմանը՝ դրա տառին և ոգուն համապատասխան, ինչպես նաև տարածաշրջանի բացառիկ տնտեսական ներուժի բացահայտմանը»,- ասված է հայտարարությունում:
Մեկ տարի առաջ Երևանն ու Բաքուն Սպիտակ տանը նախաստորագրեցին հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը:
«Իրական խաղաղությունը երբեք մեկ օրում չի կերտվում, բայց ինչպես ասում է նախագահ Թրամփը` «Խոստումները տրված են, խոստումները կատարված են»»,- նշվում է հայտարարությունում:
Աղբյուր՝ www.azatutyun.am
