Bankomat

ԱՄՆ-ի և Ճապոնիայի արժութային միջամտությունից հետո ճապոնական իենը կորցրել է իր աճի կեսը

Լուրեր | 2026/08/12 17:15

ԱՄՆ-ի և Ճապոնիայի արժութային միջամտությունից հետո ճապոնական իենը կորցրել է իր աճի կեսը

Ճապոնական իենի արժեզրկումը շարունակվում է

Եկամտաբերությունների տարբերության պատճառով ճապոնական արժույթը կրկին սկսել է արժեզրկվել ԱՄՆ դոլարի նկատմամբ:

Ճապոնական իենի վրա լրացուցիչ ճնշում են գործադրում նաև նավթի բարձր գները և ԱՄՆ-ի՝ արհեստական բանականության ոլորտում իրականացվող լայնածավալ ներդրումները, որոնք շարունակում են ներգրավել համաշխարհային կապիտալը:

Շուկայի մասնակիցների ուշադրությունն այժմ կենտրոնացած է Ճապոնիայի բանկի սեպտեմբերյան նիստի վրա, որից ակնկալվում են դրամավարկային քաղաքականության աստիճանական նորմալացմանն ուղղված քայլեր: Փորձագետների գնահատմամբ՝ մինչ այժմ ձեռնարկված միջոցառումները միայն նվազեցրել են սպեկուլյատիվ ակտիվությունը, սակայն չեն փոխել հիմնարար տնտեսական պատկերը:

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ