Bankomat

ԱՄՆ-ը աննախադեպ պատժամիջոցներ կկիրառի Իրանի նկատմամբ

Լուրեր | 2026/08/14 17:01

ԱՄՆ-ը աննախադեպ պատժամիջոցներ կկիրառի Իրանի նկատմամբ

Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ պատժամիջոցների մասին կհայտարարվի հաջորդ շաբաթ

Միացյալ Նահանգներն աննախադեպ պատժամիջոցներ կկիրառի Իրանի նկատմամբ, հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարը: Newsmax-ին տված հարցազրույցում Սքոթ Բեսենթն ասել է, որ դրանց մասին կհայտարարվի հաջորդ շաբաթ:

«Դա կլինի տնտեսական մեկուսացման աշխարհում աննախադեպ միջոցների և Հորմուզի նեղուցի շարունակական շրջափակման համադրություն, ինչի արդյունքում ոչինչ չի կարող մուտք գործել իրանական նավահանգիստներ կամ դուրս գալ այնտեղից», - նշել է Բեսենթը:

Նախօրեին Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել էր՝ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների դիմելու սովորությունը վտանգավոր «կախվածություն» է:

Աղբյուր՝ www.azatutyun.am

Տարածել

Կարդացեք նաեվ