Bankomat

ԱՄՆ դատարանն ապօրինի է ճանաչել 75 երկրների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիներին ներգաղթային վիզաների տրամադրումը դադարեցնելու որոշումը

Լուրեր | 2026/08/22 22:02

ԱՄՆ դատարանն ապօրինի է ճանաչել 75 երկրների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիներին ներգաղթային վիզաների տրամադրումը դադարեցնելու որոշումը

Դատարանը դատապարտել է նախագահ Թրամփի վարչակազմի որոշումը

Միացյալ Նահանգների դաշնային դատարանն ապօրինի է ճանաչել 75 երկրների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիներին ներգաղթային վիզաների տրամադրումը դադարեցնելու՝ նախագահ Թրամփի վարչակազմի որոշումը, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:

Մանհեթենի շրջանային դատարանի դատավոր Ջինեթ Վարգասն «ակնհայտ ապօրինի» է որակել որոշումը, որով այդ երկրների քաղաքացիներին ներգաղթային վիզաների տրամադրումը դադարեցվել է բացառապես նրանց ազգության հիման վրա:

Դատավորը պնդել է, որ Մարկո Ռուբիոն գերազանցել է իր լիազորությունները, քանի որ օրենսդրությունը թույլ չի տալիս պետքարտուղարին նման ձևով միջամտել հյուպատոսությունների աշխատանքին:

Աղբյուր՝ www.aravot.am

Տարածել

Կարդացեք նաեվ