Ամիօ Բանկն ընձեռում է ազատ միջոցները եկամտաբեր ներդրման վերածելու նոր հնարավորություն՝ օգոստոսի 17-ից մինչեւ հոկտեմբերի 23-ը տեղաբաշխելով 6 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսեր։
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը 9.75% է, արժեկտրոնների վճարման պարբերականությունը՝ եռամսյակային, արժեթղթի անվանական արժեքը՝ 100,000 դրամ, իսկ շրջանառության ժամկետ՝ 36 ամիս։
Պարտատոմսերը կարելի է ձեռք բերել AMIO Mobile հավելվածով՝ առանց բանկ այցելելու։
Բանկից հայտնել են, որ արժեկտրոնային եկամուտը մինչեւ 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ազատված է եկամտային հարկից։ Պարտատոմսերը երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից՝ օրենքով սահմանված կարգով եւ չափով։
Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ ԿԲ նախագահի 22.07.2026թ. թիվ 1/310 Ա որոշմամբ։ Ծրագրային ազդագրին եւ դրա լրացումներին ծանոթացեք այստեղ, իսկ թղթային տարբերակը կարող եք ձեռք բերել՝ այցելելով Ամիօ բանկի ցանկացած մասնաճյուղ:
Մանրամասները` այստեղ:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Աղբյուր՝ banks.am
