Bankomat

Ամիօ Բանկը ռեկորդային արագությամբ տեղաբաշխել է 6 մլրդ դրամի պարտատոմսեր

Լուրեր | 2026/08/19 21:01

Ամիօ Բանկը ռեկորդային արագությամբ տեղաբաշխել է 6 մլրդ դրամի պարտատոմսեր

Ամիօ Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի հաջող տեղաբաշխման մասին

Ամիօ Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի հերթական տրանշի տեղաբաշխման հաջող ավարտի մասին։ 6 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են ռեկորդային ժամկետում՝ տեղաբաշխման մեկնարկից ընդամենը 30 ժամ անց։

Արձանագրված արդյունքը վկայում է Ամիօ Բանկի նկատմամբ ներդրողների բարձր վստահության և առաջարկվող ֆինանսական գործիքի գրավչության մասին։

Հիշեցնենք, որ պարտատոմսերից ստացվող կուպոնային եկամուտը մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ազատված է եկամտային հարկից։

Պարտատոմսերի պայմաններին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ թողարկման Ծրագրային ազդագրում:

[email protected] | 010 59 20 20 | amiobank.am

Ամիօ Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։

Աղբյուր՝ armtimes.com

Տարածել

Կարդացեք նաեվ