Bankomat

Ալիևը խոսել է Հայաստանի ատոմակայանի մասին

Լուրեր | 2026/08/12 06:01

Ալիևը խոսել է Հայաստանի ատոմակայանի մասին

Ադրբեջանի նախագահը նշել է, որ ատոմակայանը վտանգ է ներկայացնում տարածաշրջանի համար

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի էներգետիկայի հիմնական աղբյուրը ատոմակայանն է, սակայն այն հնացած է և վտանգ է ներկայացնում տարածաշրջանի համար: Ալիևի խոսքով, ատոմակայանի շահագործման ժամկետը հնարավոր չէ անվերջ երկարաձգել, և վաղ թե ուշ այն պետք է փակվի:

Նա նշել է, որ Հայաստանի կառավարությունը պետք է մտածի էլեկտրամատակարարման լրացուցիչ աղբյուրների մասին, քանի որ ատոմակայանի փակումը կարող է հանգեցնել լուրջ էներգետիկ ճգնաժամի:

Ալիևը նաև տեղեկացրել է, որ ադրբեջանցի մասնագետներն արդեն ուսումնասիրություն են իրականացրել Հայաստանի տարածքում և որոշել են այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծերի հենասյուները:

Նրա խոսքով, Բաքուն ակնկալում է, որ հայկական կողմը չի ձգձգի այս հարցի լուծումը, քանի որ էլեկտրաէներգիայի լրացուցիչ աղբյուրը նախևառաջ կարող է անհրաժեշտ լինել հենց Հայաստանին:

Աղբյուր՝ www.1in.am

Տարածել

Կարդացեք նաեվ