Bankomat

Ակբա բանկը կդառնա ՎԶԵԲ-ի դրամային պարտատոմսերի շուկա ստեղծողը Հայաստանում

Լուրեր|2026/09/16 18:03
Ակբա բանկը կդառնա ՎԶԵԲ-ի դրամային պարտատոմսերի շուկա ստեղծողը Հայաստանում

Բանկը Հայաստանի ֆոնդային բորսայում կապահովի պարտատոմսերի իրացվելիությունը երկրորդային շուկայում։

Ակբա բանկը Հայաստանի ֆոնդային բորսայում կկատարի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի դրամային պարտատոմսերի շուկա ստեղծողի գործառույթը։ Դա նշանակում է, որ բանկը երկրորդային շուկայում պետք է ապահովի այս արժեթղթերի առք ու վաճառքի շարունակական հայտեր և նպաստի դրանց իրացվելիությանը։

Պարտատոմսերն արդեն ցուցակվել են և ընդգրկվել Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի հիմնական՝ Abond ցուցակում։

Թողարկման պայմանները

  • Թողարկման ընդհանուր ծավալը՝ 5,000,000,000 ՀՀ դրամ
  • Մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 10,000,000 ՀՀ դրամ
  • Քանակը՝ 500 հատ
  • Շրջանառության ժամկետը՝ 36 ամիս
  • Արժեկտրոնային եկամտաբերությունը՝ լողացող

Շուկա ստեղծողի կարգավիճակով Ակբա բանկը բորսայում կապահովի կանոնավոր գնման և վաճառքի հայտերի առկայություն։ Արդյունքում ներդրողների համար պետք է ձևավորվեն ավելի բարձր իրացվելիություն և ավելի թափանցիկ գնագոյացում։

Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ