Bankomat

Ակբա բանկ. Հայաստանում բացվել է տարածաշրջանում եզակի ջերմոցային համալիր

Լուրեր | 2026/08/27 18:01

Ակբա բանկ. Հայաստանում բացվել է տարածաշրջանում եզակի ջերմոցային համալիր

Նոր Եդեսիա գյուղում բացվել է ջերմոցային համալիր, որը համալրված է արհեստական բանականությամբ

Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա գյուղում պաշտոնապես բացվել է արհեստական բանականությամբ, ռոբոտատեխնիկայով եւ նորագույն լուծումներով համալրված տարածաշրջանում եզակի լոլիկի ջերմոցային համալիր: Ջերմոցային համալիրում ներդրված «խելացի» համակարգը սկանավորում է ամբողջ ջերմոցը՝ հավաքելով եւ վերլուծելով լոլիկի քանակի, հասունության, բույսերի վիճակի եւ նույնիսկ վնասատու միջատների առկայության վերաբերյալ բոլոր տվյալները:

Գերժամանակակից այս ջերմոցում լոլիկներն աճեցվում են կոկոսի մանրաթելերից պատրաստված մաքուր միջավայրում. անհրաժեշտ բոլոր սննդանյութերը բույսերին մատակարարվում են կաթիլային ոռոգման համակարգով:

Այժմ ջերմոցից օրական ստանում են շուրջ 18-20 տոննա բերք, որն ամեն օր արտահանվում է աշխարհի տարբեր երկրներ՝ Լատվիա, Բուլղարիա, Ռումինիա, Արաբական Միացյալ Էմիրություններ եւ այլն: Արտադրության ծավալը մոտ ապագայում նախատեսվում է հասցնել օրական շուրջ 40 տոննայի:

«Այս նախագիծը ֆինանսավորելու ընթացքում հարցերը շատ էին, սակայն այստեղ մեծ դեր խաղաց վստահությունը, եւ մենք վստահորեն գնացինք նախագծի ֆինանսավորման ճանապարհով: Նախագիծը, որն արդեն պատրաստ է, եւ մենք տեսնում ենք, ի սկզբանե եղել է պարզապես գաղափար՝ գրված թղթի վրա. այժմ մենք հպարտանալու առիթ ունենք, որ այսպիսի լավ աշխատանք ենք ֆինանսավորել: Այս դժվար ժամանակներում պետք է չկորցնենք լավատեսությունը, առաջ շարժվենք եւ յուրաքանչյուր ճգնաժամ դիտարկենք որպես նոր հնարավորություն»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

«Այս ջերմոցում գործողությունները կառավարում է արհեստական բանականությունը, ունենք նաեւ մոնիթորինգի ռոբոտ, որը սկանավորում է ամբողջ ջերմոցն ու բույսերը: Ներկա պահին կարող ենք իմանալ, թե քանի կիլոգրամ լոլիկ ունենք, ինչ հասունության, կա՞ն արդյոք հիվանդ բույսեր, եւ անգամ ռոբոտը մեզ օգնում է հասկանալ, թե ինչ միջատներ կան այստեղ: Մեր բիզնեսի ընդհանուր զարգացման մեջ շատ մեծ դերակատարություն են ունեցել Ակբա բանկը եւ Ակբա Լիզինգը: Մեր ջերմոցն ամբողջությամբ ֆինանսավորվել է Ակբա բանկի միջոցով, իսկ Ակբա Լիզինգի հետ համագործակցությամբ ջերմոցային համալիրը հագեցրել ենք տարբեր տեխնիկաներով»,- նշել է «Ագրո Պրոմ» ընկերության հիմնադիր, տնօրեն Հայկ Հունանյանը:

Արդեն գործող ջերմոցի կողքին՝ կրկին 10 հեկտար տարածքում, մեկնարկել են ջերմոցային նոր համալիրի շինարարական աշխատանքները, նախատեսվում է նաեւ կառուցել արտադրական տարածք, որտեղ կկազմակերպվի անհրաժեշտ փաթեթավորման արտադրությունը:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Աղբյուր՝ banks.am

Տարածել

Կարդացեք նաեվ